Հիմա ուզում եմ «խաղաղության խաչմերուկում» խաշած կուկուռուզ ու գրիլ վաճառելու կետ բացեմ, որ վարչապետս ու առաջին տիկինը այդ կողմերով անցնելիս օգտվեն։
ՀԱՐՑ 1.
ՈՒ՞մ եմ դիմելու փաստաթղթերի համար` Մեղրիի՞, թե՞ Զանգելանի քաղաքապետարան։
ՀԱՐՑ 2.
Հայերե՞ն, թե՞ այլ լեզվով պետք է լինի գովազդը։
ՀԱՐՑ 3.
Կարո՞ղ եմ իմ անունը` Արարատ, օգտագործել ամերիկական տարածքի գովազդում։
Մի խոսքով, եթե ամեն ինչ լավ լինի, մեծարգո ջան, ընտանյոք հանդերձ համեցեք «Արարատի մոտ» խորտկարան և վայելեք նրա համեղ կուկուռուզն ու գրիլը։
Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ